ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Անընդմեջ պայքար իշխանության, փառքի ու հարստության համար

Անընդմեջ պայքար իշխանության, փառքի ու հարստության համար
16.11.2025 | 19:09

Անխտիր բոլոր ժամանակներում աշխարհը և նույնիսկ նրա ամենահետին աննշան անկյունները կառավարվել են լավ կյանքի համար մղվող մրցակցային պայքարի միջոցով:

Եվ այդ պայքարի նպատակը եղել է ապրելու և կյանքը շարունակելու համար անհրաժեշտ բարիքներին առավելագույնս տիրանալը, որն էլ ուղեկցվել է տարբեր մասշտաբի հակառակորդների մեկը մյուսին հաղթելով ու ոչնչացնելով:

Նման պայքարում հաջողության հասնելու համար միշտ էլ պետք եղել ունենալ հզորություն և այդ հզորության տևական գործունեությունն ապահովող ռեսուրս:

Եվ հենց դրա համար էլ մրցակցային պայքարի հիմնական նպատակը եղել է հակառակորդի հզորությունը բոլոր հնարավոր միջոցներով նվազեցնելը և նրա ռեսուրսները խլելը:

Մրցակցային պայքարի բուն էությունը բնութագրող այս վարքը ինվարիանտ է հակամարտ կողմերի հզորությունների ու ժամանակի նկատմամբ և ուժի մեջ է առ այսօր և այդպիսին կլինի նաև ապագայում:

Այդ պայքարի բուն էությունը, նույնը լինելով մարդկության պատմության ամբողջ ընթացքում, բայց նաև, կյանքի առաջընթացի պատճառով, դրա իրականացումը պահանջել է տարբեր մոտեցումներ ու տեխնոլոգիաներ:

Եվ այդ ամենն ուղեկցվել է երկրագնդի վրա մարդկանց թվի աճով ու որպես այդ աճի անմիջական հետևանք, նրանց տարածումով ամբողջ աշխարհով մեկ, ներառյալ կյանքի համար ոչ նպաստավոր վայրերը:

Բայց այդ ամենը ուղեկցվել է նաև մարդկության քաղաքակրթական մակարդակի աճով, և այս ուղղությամբ զարգացման ամեն մի նոր փուլ նոր պայմաններում իր հետ բերել է մրցակցային պայքարի համար անհրաժեշտ նոր գաղափարներ ու տեխնոլոգիաներ՝ նոր զինատեսակների, նոր գործիքների ու նոր հասարակական հարաբերությունների տեսքով:

Եվ, որ ամենակարևորն է, այդ ամենը ուղեկցվել է նաև մարդկանց միջև իշխանության, հարստության ու փառքի համար անընդմեջ պայքարով՝ հասարակության մեջ հնարավորինս ազդեցիկ ու դոմինանտ դիրք ունենալու համար:

Նման միցակցային պայքարը եղել է ոչ միայն մարդ անհատ մակարդակով, այլև այն բարձրացել է հասարակական մակարդակի՝ իշխանության, վերջինիս համարժեք հարստության և կրոնական իշխանության միջև պայքարի տեսքով:

Այս իշխանական եռյակի գործունեության միակ նպատակը հասարակության էֆեկտիվ կառավարումն է եղել և կա մինչև հիմա ու կարող է դիտվել որպես իշխանության բաժանման ունիվերսալ ձև, սկսած իր սկզբնական սաղմնային ձևից մինչև այսօրվա կատարելագործված ու մութ ձևերը:

Այս եռյակի կողմից մարդկանց ու հասարակությունների կառավարումը մարդկության զարգացման տարբեր էտապներում ունեցել է նոր գաղափարախոսությունների ու դրանց իրականացման համար նոր տեխնոլոգիաների կարիք:

Եվ այս լույսի ներքո դեմոկրատիա կամ ժողովրդավարություն կոչեցյալը զարգացած կապիտալիզմի պայմաններում նշված եռյակի կողմից մարդկանց ու հասարակություններին կառավարելու նոր տեխնոլոգիա է պարզապես, ոչ ավելին՝ իր լիբերալ անկայուն տարբերակով ու տարբեր երկրներում իր իմիտացիայով:

Այն առասպելը, որ դեմոկրատիա կոչեցյալը ուրիշներից տարբերվող հոգեբանության ծնունդ է, որևէ լուրջ հիմնավորում չունի, և որի սնանկության մեջ համոզվելու համար կարելի է բերել խաչակիրների վարքը արևելքում, որտեղ նրանք իրենց վայրագությամբ ու նենգությամբ թուրքերից և մյուսներից ոչնչով չէին տարբերվում:

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 787

Մեկնաբանություններ